Տնտեսական ճգնաժամերի ուսումնասիրման ոլորտում մասնագիտացած «Eurasia Group» խորհրդատվական ընկերությունը «Ռիսկերն անկայուն աշխարհում» զեկույցում կանխատեսել է «ուժայինների» ազդեցության կտրուկ աճը եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրաժարականը: Ըստ ռուսական «ԹպՊՏՎՏրՑՌ» թերթի, փորձագետների կարծիքով` գործազրկության եւ ինֆլյացիայի աճի դեպքում Ռուսաստանի մի շարք շրջաններում կարող են զանգվածային խռովություններ սկսվել: Իրադարձությունների նման զարգացման դեպքում քաղաքական էլիտան կուժեղացնի ճնշումը վարչապետ Վլադիմիր Պուտինի վրա` պահանջելով պաշտոնից ազատել փոխվարչապետներ Ալեքսեյ Կուդրինին եւ Իգոր Շուվալովին: Ըստ խորհրդատվական ընկերության, «նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ում ժողովրդավարացման փորձերն ապարդյուն անցան, հրաժարական կտա, իսկ Պուտինը կվերադառնա երկրի նախագահի պաշտոնին»: Սկսված բարեփոխումները կսառեցվեն, երկրի արտաքին քաղաքականությունը կդառնա ավելի ագրեսիվ, մասնավորապես՝ ԱՊՀ երկրների հանդեպ, տնտեսության մեջ կմեծանա պետության դերը: Հավանական է, որ այդ դեպքում Ռուսաստանի ֆոնդային շուկային հերթական ձախողումն է սպասվում: