Հետ է կանչել

23/04/2009

Թուրքիան հետ է կանչել Կանադայի մայրաքաղաք Օտտավայում երկրի դեսպանին: Պատճառն այն է, որ այդ քաղաքում կազմակերպվել եւ անցկացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրությունում նշված է, որ Կանադայի միգրացիայի նախարար Յասոն Քենեյը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության հիշատակման առթիվ կազմակերպված պաշտոնական արարողությանը եւ ելույթ է ունեցել, չնայած թուրքական կառավարության նախազգուշացումներին: Ըստ թուրքական կողմի` Կանադայի վարչապետ Ստեֆան Հարփերը նույնպես իր հարգանքի հավաստիքը հայտնող ուղերձ է ուղղել: Հիշեցնենք, որ Կանադայի խորհրդարանը պաշտոնապես ընդունել է Հայոց ցեղասպանությունը 2004թ.: