Երեք պայման

19/04/2009

Ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսության վերականգնումը կարող է սկսվել 2010թ. առաջին կեսին: Այդ մասին Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Դոմինիկ Սթրոս Կանը: Սակայն դրա համար, ըստ Կանի, վճռական գործողություններ են պահանջվում երեք ուղղություններով: «Առաջինը, ինչ մեզ անհրաժեշտ է, ֆինանսական հատվածի կայունացումն է: Առանց դրա տնտեսություն վերականգնելն անհնարին է»,- ասել է Սթրոս Կանը: Երկրորդ անհրաժեշտ պայմանն, ըստ նրա, տնտեսությանը պետական աջակցության շարունակումն է: Երրորդ պայմանն, ԱՄՀ գործադիր տնօրենի կարծիքով, զարգացող շուկաներին ցուցաբերվող աջակցությունն է: