Առաջին նիստը եղել է

19/04/2009

Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ առաջին նիստն է գումարել եւ քննել է Վրաստանի հայցն ընդդեմ Ռուսաստանի: Վրացական կողմը ՌԴ-ին մեղադրում է ՌԴ տարածքից էթնիկ վրացիներին անօրինականորեն արտաքսելու համար: Հայցն ընդունելու կամ չընդունելու մասին որոշումը կհաղորդվի ուշ, ժամկետների մասին ոչինչ չի ասվում, այն կայացնելու է 7 դատավոր:

Վրացական կողմի շահերը դատարանում պաշտպանելու է Վրաստանի արդարադատության առաջին փոխնախարար Թինաթին Բուջելիանին: «Վրացական կողմը բողոքարկում է Ռուսաստանի պետական քաղաքականությունը. 2006-ի աշնանը եւ 2007-ի սկզբին այդ քաղաքականության զոհեր դարձան էթնիկ վրացիները, ովքեր անօրինական արտաքսվեցին Ռուսաստանից կամ կրկին անօրինական ձերբալակալվեցին»,- «Ռուսթավի-2»-ին ասել է փոխնախարարը: