Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հրավերով ապրիլի 25-ին մեկնելու է ԱՄՆ, որտեղ մասնակցելու է Քլինթոնի հիմնադրամի կողմից անցկացվող միջոցառումներին: Այցի շրջանակներում, որը կտեւի մի քանի օր, Վրաստանի նախագահը հանդիպում է ունենալու ԱՄՆ քաղաքական գործիչների եւ ազդեցիկ շրջանակների ներկայացուցիչների հետ: