աշխարհ

Դադարեցրել է

27.03.2009

Ռուսաստանը դադարեցրել է Ուկրաինայի հետ բանակցությունները 5 միլիարդ դոլար միջպետական աջակցության վարկ տրամադրելու շուրջ: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ այդ քայլը պայմանավորված է Եվրամիության օգնությամբ Ուկրաինայի գազամատակարարման համակարգը բարեփոխելու` Կիեւի ջանքերով: Մեդվեդեւը ասել է նաեւ, որ երկուշաբթի օրը Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունը Եվրամիության եւ Ուկրաինայի միջեւ որոշակի հարցեր է առաջացնում: Ի պատասխան՝ պաշտոնական …

կարդալ ավելին

Մեղադրանք են առաջադրել

27.03.2009

Երեքշաբթի օրը երեկոյան «Հանուն Վրաստանի փրկության» հասարակական շարժման կալանավորված անդամներ Մալխազ Գվելուկաշվիլիին եւ Լաշա Չխենկելիին մեղադրանք է առաջադրվել հակապետական գործողությունների եւ զինված պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ: Իսկ Վրաստանի Ներքին գործերի նախարարության սահմանադրական անվտանգության դեպարտամենտն ապօրինաբար զենք ձեռք բերելու եւ պահելու մեղադրանք է առաջադրել խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի գլխավորած «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության չորս …

կարդալ ավելին

Ավելի սառը պատերազմ

27.03.2009

«ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները թեւակոխել են անորոշության փուլ ու այժմ գտնվում են ամենավատ վիճակում սառը պատերազմի ավարտից ի վեր»,- ԱՄՆ Կոնգրեսում իր զեկույցը ներկայացնելիս նման հայտարարություն է արել ԱՄՆ բանակի գեներալ, ՆԱՏՕ-ի` Եվրոպայում գլխավոր հրամանատար Ջոն Կրեդոկը: Ըստ արտերկրի ԶԼՄ-ների, Կրեդոկն ասել է, ոչ 2008 թ. օգոստոսին Վրաստանի հետ պատերազմում Մոսկվայի գործողությունները եւ 2009-ի …

կարդալ ավելին

Եկել են 7 հոգով

26.03.2009

Վրաստանի Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` պաշտպանության ոլորտում վրաց-ամերիկյան երկկողմ համագործակցության հարցերի շուրջ: Ինչպես հաղորդել է Վրաստանի Պաշտպանության նախարարությունը, ԱՄՆ-ի՝ յոթ մարդուց բաղկացած պատվիրակությունը գլխավորել է ԱՄՆ-ի պաշտպանության գծով Եվրասիայի եւ Սեւ ծովի հարցերի գրասենյակի տնօրեն գնդապետ Թիմոթի Շեյը: Կոնսուլտացիաների ընթացքում արծարծվել են Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված ռազմավարական գործընկերության մասին խարտիային վերաբերող հարցերը:

կարդալ ավելին

Զրոյական վստահություն

26.03.2009

Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Նուգզար Աշուբան վրաց-աբխազական հակամարտության գոտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի տեղակալ Ջոզեֆ Ստեֆանիդիսի հետ երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացով զբաղվող բոլոր միջազգային կազմակերպությունները պետք է ելնեն այն սկզբունքից, որ Աբխազիան Վրաստանին միացնելու բոլոր ջանքերն ապարդյուն կլինեն: «Այժմ Աբխազիայի եւ Վրաստանի միջեւ վստահության մակարդակը զրոյական է: …

կարդալ ավելին

Մերոնցից հետ չի մնում

24.03.2009

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին շարունակում է պահպանել Իտալիայի ամենահարուստ քաղաքական գործչի կարգավիճակը: Այդ մասին են վկայում 2007 թվականի վերաբերյալ քաղաքական գործիչների եկամուտների հայտարարագրերը, որոնք երեկ հրապարակվել են Իտալիայի խորհրդարանում: Բեռլուսկոնին հայտարարագրել է, որ 2007 թվականին իր հարկվող եկամուտները կազմել են 14 մլն 532 հազար 538 եվրո, ինչը տասն անգամ պակաս է, քան 2006 թվականին, երբ …

կարդալ ավելին

Ավելի հոռետեսական

21.03.2009

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ 2009 թվականին համաշխարհային տնտեսությունը վերջին 60 տարվա ընթացքում առաջին անգամ անկում կարձանագրի, որը կկազմի 0,5-1 տոկոս: Այդ մասին ասված է ԱՄՀ-ի հինգշաբթի օրը հրապարակված զեկույցում: Հիմնադրամի տնտեսագետները էականորեն վերանայել են հունվարյան կանխատեսումը, որի համաձայն՝ 2009 թվականին համաշխարհային տնտեսության էկոնոմիկայի համախառն ներքին արդյունքը պետք է ավելանար 0,5 տոկոսով: Վերանայված տվյալների …

կարդալ ավելին

5 մլրդ` չօգտագործված փողերից

21.03.2009

Եվրամիության ղեկավարները համաձայնեցրել են էներգետիկ ենթակառուցվածքի զարգացման եւ տնտեսության խթանման առաջարկությունների՝ 5 մլրդ եվրոյի փաթեթը: Ամփոփելով գագաթաժողովի առաջին օրվա արդյունքները՝ այս մասին հայտարարել է Եվրամիությունը նախագահող Չեխիայի վարչապետ Միրեկ Տոպոլանեկը: «Գագաթաժողովի օրակարգի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է, փոխհամաձայնություն է ձեռք բերվել տնտեսական վերականգնման, էներգետիկ ենթակառուցվածքի զարգացման եւ կլիմայի տաքացման դեմ պայքարի ծրագրերի շուրջ»,- ասել …

կարդալ ավելին

Եվս 70 մլն դոլար

21.03.2009

Համաշխարհային բանկը որոշել է 70 մլն դոլարի չափով փոխառություն տրամադրել Վրաստանին` տեղական ճանապարհային ցանցի զարգացման համար: ՀԲ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ խոսքը նախորդ նույնպիսի նախագծի շարունակման եւ ընդլայնման մասին է, որի համար 2004 թվականի հունիսին հատկացվել էր 20 մլն դոլար: Նոր փոխառությունը տրամադրվում է Զարգացման միջազգային ասոցիացիայի՝ Համաշխարհային բանկի դուստր կազմակերպության գծով, որը մասնագիտանում է …

կարդալ ավելին

Առայժմ` «մոխրագույն ցուցակում»

19.03.2009

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) Շվեյցարիային, Սինգապուրին եւ Լյուքսեմբուրգին չի մտցրել այն երկրների «սեւ ցուցակի» մեջ, որոնք նրա կողմից սահմանվել են որպես «հարկային ապաստարաններ»: Այդ երկրների «սեւ ցուցակը» բովանդակում է այն նամակը, որը ՏՀԶԿ-ի գլխավոր քարտուղար Անխել Գուրիան ավելի վաղ հղել էր Մեծ Բրիտանիայի գանձապետարանի կանցլեր (ֆինանսների նախարար) Ալիստեր Դառլինգին: Մարտի 5-ով թվագրված ուղերձում …

կարդալ ավելին

Դրամական հոսքը նվազել է

19.03.2009

Փետրվարին Վրաստանում ստացված դրամական փոխանցումների ծավալը կազմել է 52,4 մլն դոլար, ինչը 12,9 մլն դոլարով պակաս է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Այդ մասին հայտնել է Վրաստանի Ազգային բանկը: «Ծավալի կրճատումը պայմանավորված է Ռուսաստանից 30,9 տոկոսով կամ 12,1 մլն դոլարով դրամական հոսքի նվազմամբ»,- նշել են Ազգային բանկում: Մյուս երկրներից դրամական հոսքերը պահպանվել են գրեթե նույն …

կարդալ ավելին

Պատրանքներ չունեն

19.03.2009

Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը Ճգնաժամերի կանխման միջազգային խմբի փոխնախագահ Ալան Դելատրոզի եւ այդ կազմակերպության անդրկովկասյան բաժանմունքի տնօրեն Լորենս Շիթսի հետ նախօրյակին կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Աբխազիան մտադիր չէ մտնել ՌԴ-ի կամ որեւիցե այլ պետության կազմի մեջ: «Մենք կառուցում ենք անկախ, իրավական, ժողովրդավարական պետություն եւ մտադիր չենք ընկրկել այդ ճանապարհից, ինչ ջանքեր էլ որ մեզանից …

կարդալ ավելին

«Հակաճգնաժամային գներ»

19.03.2009

Թուրքիայի հյուրանոցային գործարարության ներկայացուցիչները զբոսաշրջության նոր սեզոնում խոստանում են ճկուն գնային քաղաքականություն վարել ռուսաստանցի զբոսաշրջիկների նկատմամբ: Այդ մասին հաղորդել է Միջերկրական ծովի հյուրանոցների ներկայացուցիչների միության (ԱԿՏՕՎ) ղեկավար Սուրուրի Չորաբաթիրը: Նրա խոսքով՝ ռուսաստանցիների շրջանում ժողովրդականություն վայելող Թուրքիայի ծովային առողջարանների հյուրանոցներում գները կհավասարակշռվեն այս տարի Ռուսաստանից արտագնա զբոսաշրջության ծավալի 20-25 տոկոս հնարավոր կրճատման առնչությամբ, որի պատճառը համաշխարհային …

կարդալ ավելին

Վերաբերմունքը չի փոխվի

17.03.2009

«Թուրքիան երբեք չի փոխի իր վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ» ,- նման հայտարարություն է արել Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեդ Ունալ Չեւիկգյոզը` մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակը եւ դրա ազդեցությունը թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա: «Թուրքիան չի հանդիսանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ, սակայն փորձում է Ադրբեջանին օգնել արդարությունը վերականգնելու հարցում: Ադրբեջանն անհանգստանալու առիթ չունի, ղարաբաղյան հակամարտության …

կարդալ ավելին

Նաեւ Ադրբեջանը

17.03.2009

Վիեննայում տեղի ունեցած ՕՊԵԿ-ի նիստի արդյունքում կազմակերպության անդամ երկրները որոշել են չնվազեցնել նավթի արդյունահանման օրական ծավալները առնվազն մինչեւ 2009թ. մայիս: Այսինքն` ՕՊԵԿ-ի երկրների համար նավթի արդյունահանման քվոտան շարունակում է մնալ օրական 24,84 մլն բարել: Հիշեցնենք, որ անցած տարեվերջին OPEC-ը 4.2 միլիոն բարելով կրճատել էր օրական արդյունահանվող նավթի ծավալները` միջազգային շուկայում նավթի գների բարձրացում ապահովելու նպատակով: …

կարդալ ավելին

Կանիծի իր ծննդյան օրը

17.03.2009

«Սահակաշվիլին դեռ կանիծի իր ծննդյան օրը: Ուր էլ որ նա գնա, իրեն հանգիստ չի զգա, մենք նրան կդիմավորենք այնտեղ, որտեղ նա նույնիսկ չի էլ պատկերացնում»,- կիրակի օրը նման հայտարարություն է արել Վրաստանի նախկին պետնախարար Գոգա Խաինդրավան: Վերջինս մտադիր է մասնակցել ընդդիմության նախատեսած բողոքի ակցիաներին: Կարճատեւ բացակայությունից հետո վերադառնալով Վրաստան՝ Խաինդրավան հայտարարել է, որ իր բացակայությունն …

կարդալ ավելին

Հստակ չէ, բայց խրախուսում է

14.03.2009

«Օբամայի վարչակազմը գտնում է, որ տարածաշրջանային խնդիրների լուծումը դժվարին կլինի առանց Թուրքիայի մասնակցության»,- «Ռադիկալ» թերթին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին` ավելացնելով, որ ԱՄՆ նոր վարչակազմը Թուրքիայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում: «Դա այն ուշադրությունն է, որ նոր վարչակազմը ցուցաբերում է Թուրքիայի նկատմամբ` որպես բարեկամ ու գործընկեր, որպես տարածաշրջանում կարեւոր դերակատարություն …

կարդալ ավելին

Օրը հայտնի է

14.03.2009

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մարտի 31-ին կժամանի Թուրքիա՝ մասնակցելու «Միջմշակութային երկխոսություն» խորհրդաժողովին:

կարդալ ավելին

Հրաժարական են պահանջել

14.03.2009

Նախօրեին, երեկոյան Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ակցիաներին մասնակցող ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները քաղաքական եւ սոցիալական պահանջներ են ներկայացրել: Մոսկվայում բողոքի երթը պետք է անցկացվեր 19:00-ին, Տվերսկայա փողոցում, սակայն վերջին պահին կազմակերպիչները փոխել են հանդիպման վայրը, եւ, հավաքվելով Խաղաղության պողոտայում, շարժվել են դեպի քաղաքի կենտրոն: Հավաքված մոտ 300 ցուցարարները, հիմնականում՝ երիտասարդներ, պահանջել են նաեւ Ռուսաստանի …

կարդալ ավելին

Ճգնաժամը եւ մամուլը

14.03.2009

Երեկ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում բացվել է «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը եւ մամուլը» խորհրդաժողովը: Այն կազմակերպել է Ռուսական մամուլի համաշխարհային ասոցիացիայի խորհուրդը՝ նպատակ ունենալով օգնել արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցներում աշխատող հայրենակիցներին՝ հաղթահարելու դժվարությունները գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում: Խորհրդաժողովը կոչված է ազդակ հաղորդելու ԶԼՄ-ների առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծումներ գտնելուն, աջակցություն ցուցաբերելու համատեղ նախագծերի կազմակերպմանը, որոնք այս դժվարին պայմաններում կօգնեն …

կարդալ ավելին