Մեղադրանք են առաջադրել

27/03/2009

Երեքշաբթի օրը երեկոյան «Հանուն Վրաստանի փրկության» հասարակական շարժման կալանավորված անդամներ Մալխազ Գվելուկաշվիլիին եւ Լաշա Չխենկելիին մեղադրանք է առաջադրվել հակապետական գործողությունների եւ զինված պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ: Իսկ Վրաստանի Ներքին գործերի նախարարության սահմանադրական անվտանգության դեպարտամենտն ապօրինաբար զենք ձեռք բերելու եւ պահելու մեղադրանք է առաջադրել խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի գլխավորած «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության չորս կողմնակիցների: Երեքշաբթի օրն ավելի վաղ ՆԳ նախարարությունը նյութեր էր հրապարակել, որոնք, իրավապահ մարմնի վարկածով, վկայում են ընդդիմության կողմից ապրիլի 9-ին ծրագրված հակակառավարական հանրահավաքի ժամանակ զինված միջադեպեր նախապատրաստելու մասին: