Նաեւ Ադրբեջանը

17/03/2009

Վիեննայում տեղի ունեցած ՕՊԵԿ-ի նիստի արդյունքում կազմակերպության անդամ երկրները որոշել են չնվազեցնել նավթի արդյունահանման օրական ծավալները առնվազն մինչեւ 2009թ. մայիս: Այսինքն` ՕՊԵԿ-ի երկրների համար նավթի արդյունահանման քվոտան շարունակում է մնալ օրական 24,84 մլն բարել: Հիշեցնենք, որ անցած տարեվերջին OPEC-ը 4.2 միլիոն բարելով կրճատել էր օրական արդյունահանվող նավթի ծավալները` միջազգային շուկայում նավթի գների բարձրացում ապահովելու նպատակով: Ի դեպ, Վիեննայում կայացած նիստին հրավիրված են եղել նաեւ Ռուսաստանն ու Ադրբեջանը, որոնք, թեեւ կազմակերպության անդամներ չեն, սակայն պատկանում են նավթ արդյունահանող խոշոր երկրների ցանկին: Նիստի ժամանակ Ռուսաստանին եւ Ադրբեջանին առաջարկել են անդամագրվել ՕՊԵԿ-ին: