Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ 2009 թվականին համաշխարհային տնտեսությունը վերջին 60 տարվա ընթացքում առաջին անգամ անկում կարձանագրի, որը կկազմի 0,5-1 տոկոս: Այդ մասին ասված է ԱՄՀ-ի հինգշաբթի օրը հրապարակված զեկույցում: Հիմնադրամի տնտեսագետները էականորեն վերանայել են հունվարյան կանխատեսումը, որի համաձայն՝ 2009 թվականին համաշխարհային տնտեսության էկոնոմիկայի համախառն ներքին արդյունքը պետք է ավելանար 0,5 տոկոսով: Վերանայված տվյալների համաձայն` ընթացիկ տարում ԱՄՆ ՀՆԱ-ն կնվազի 2,6 տոկոսով, թեեւ տարեսկզբի կանխատեսումն ավելի լավատեսական էր` նվազումը սպասվում էր 1,6 տոկոսի սահմաններում: