աշխարհ

«Բորժոմին» կռվախնձոր է դառնում

14.03.2009

Վրաստանի Տնտեսական զարգացման նախարարությունը աճուրդի է հանել «Բորժոմի» հանքային ջրի բնական հանքերը, որոնց մեկնարկային գինը սկսվելու է 8 մլն դոլարից։ Աճուրդը կայանալու է մեկ շաբաթ անց, թեեւ այժմ էլ կարելի է վստահ լինել, որ այն մեծ սկանդալի սկիզբ է դառնալու, քանի որ հանքերի սեփականատերերը բնավ էլ չեն ցանկանում վաճառել իրենց բիզնեսը։ Հանքերը իրականում պատկանում են …

կարդալ ավելին

Եվս մեկ երիտասարդ թոշակառու

14.03.2009

Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին հայտարարել է, որ այլեւս իր թեկնածությունը չի առաջադրելու պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար: Իրանական «Պրես Թի Վի» հեռուստաալիքին հինգշաբթի օրը տված հարցազրույցում նա հիշեցրել է, որ իր լիազորությունները «լրանում են տարեվերջին, եւ ինքը մտադիր չէ վերստին քվեարկվել» ընտրություններում: Այն հարցին, թե ինչով է զբաղվելու պետական բարձրագույն պաշտոնը թողնելուց հետո, Թալաբանին ասել …

կարդալ ավելին

Առայժմ դեմ է

14.03.2009

ԱՄՆ-ը առայժմ դեմ է Կասպից ծովի շրջանից Ռուսաստանի շրջանցմամբ Եվրոպա բնական գազի փոխադրման «Նաբուկո» նախագծի իրացմանը Իրանի մասնակցությանը: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Անկարայում անցկացվող նավթին ու գազին նվիրված միջազգային խորհրդաժողովի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: «Ներկա փուլում ԱՄՆ-ի վարչակազմը դրականորեն չի վերաբերվում «Նաբուկո» նախագծին Իրանի մասնակցությանը»,- ասել է նա թուրքական NTV …

կարդալ ավելին

Զգուշացիր ծարավից

14.03.2009

Անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել ջրային ռեսուրսների անբավարարության հետ կապված գլոբալ ճգնաժամից խուսափելու համար: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի «Ջուրը փոփոխվող աշխարհում» երրորդ զեկույցում, որը հինգշաբթի օրը ներկայացվել է Նյու Յորքում կազմակերպության կենտրոնակայանում: Զեկույցից «պարզ է դառնում շտապ գործողությունների անհրաժեշտությունը, եթե մենք ցանկանում ենք խուսափել ջրի գլոբալ ճգնաժամից», ինչպես փաստաթղթի նախաբանում գրում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր …

կարդալ ավելին

24 մլն-ով ավելի, 22 մլն-ով պակաս

14.03.2009

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շաբաթասկզբին վավերացրել է 2009 թվականի ֆինանսական տարվա արտաքին հատկացումների փաթեթը, որի համաձայն՝ Հայաստանը կստանա 48 միլիոն դոլար, Լեռնային Ղարաբաղը` 8 միլիոն: Այդ մասին տեղեկացնում են Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակից: «Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի Արտաքին գործառույթների ենթահանձնաժողովի նախագահ տիկին Նիթա Լոուին եւ Սենատի համապատասխան հանձնաժողովի նախագահ պարոն …

կարդալ ավելին

Եղբայր են նրանք

14.03.2009

Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Միդհադ Մելենը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիան երբեք չի կարող անտեսել Ադրբեջանի շահերը: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը կարող է բացվել միայն կառավարության նախաձեռնությամբ, եւ արդյո՞ք այդ հարցը չի բարձրացվի խորհրդարանի օրակարգում, նա նշել է, որ ինքը «չի կարծում, …

կարդալ ավելին

12 մլն դոլար Վրաստանին

14.03.2009

Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհի տեսքով 1,2 մլրդ իեն (մոտավորապես 12 մլն դոլար) է հատկացրել Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությանը գյուղտեխնիկա գնելու համար: Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ալեքսանդր Ցինցաձեն, որ օրերս է վերադարձել Ճապոնիայում անցկացրած բանակցություններից հետո, ասել է, որ մարտի վերջին ճապոնական կողմը տրակտորների, կոմբայնների եւ գյուղատնտեսական այլ տեխնիկայի մատակարարման հայտամրցույթ է հայտարարելու: Նա նշել է, որ այդ հայտամրցույթի …

կարդալ ավելին

Հռչակագիր են ստորագրել

14.03.2009

Վրաստանի առավել խոշոր ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները, ոչ կառավարական կազմակերպությունների եւ հասարակայնության ներկայացուցիչները հինգշաբթի օրը ստորագրել են «Ազգային համաձայնության հռչակագիր», որում պատրաստակամություն են հայտնել պայքարել «երկիրը կառավարող հանցավոր ռեժիմի խաղաղ փոխարինման համար»: Փաստաթուղթը համագործակցության եւ փոխհամաձայնեցված գործողությունների առաջարկ է բովանդակում ընդդիմադիր բոլոր ուժերին՝ Վրաստանում խաղաղ իշխանափոխության հասնելու համար: «Մենք պատրաստ ենք համագործակցության եւ համաձայնեցված գործողությունների եւ …

կարդալ ավելին

Կապիտալիզմը քանդվելո՞ւ է

14.03.2009

«Համաշխարհային կապիտալիզմի դարաշրջանն ավարտվում է»,- նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը` Թեհրանում բացելով Տնտեսական համագործակցության կազմակերպության 10-րդ գագաթաժողովը: Նա ասել է, որ այդ պատճառով պետություններին անհրաժեշտ է առեւտրատնտեսական համագործակցության նոր ձեւեր հաստատել: «Մեր գագաթաժողովն ընթանում է այն պայմաններում, երբ աշխարհը լուրջ փոփոխությունների շեմին է: Փակ սոցիալիստական տնտեսական համակարգի փլուզումից հետո կապիտալիստական համակարգը նույնպես …

կարդալ ավելին

Հրաժարվել են մեկ տարով

14.03.2009

ԱՄՆ Սենատը հավանության է արժանացրել 2009 թվականի 410 միլիարդ արժողությամբ բյուջեն: Ավելի վաղ փաստաթուղթը հաստատվել էր նաեւ Ներկայացուցիչների պալատի կողմից եւ նախագահ Բարաք Օբամայի կողմից ստորագրվելուց հետո օրենքի ուժ կստանա: Հանրապետականները քննադատել են Կոնգրեսում մեծամասնություն կազմող դեմոկրատներին` բյուջեի ծախսային մասը 2008թ. համեմատ 8 տոկոսով ավելացնելու համար: Հիշեցնենք, որ անցած ամիս Կոնգրեսը հաստատել էր նաեւ ԱՄՆ-ի …

կարդալ ավելին

Լոկոմոտիվնե՞ր

14.03.2009

Հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը ՌԻԱ «Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղազախստանը եւ Ռուսաստանը ճգնաժամի պայմաններում կարող են դառնալ ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների «լոկոմոտիվներ»: «Ես համոզված եմ, որ ճգնաժամի պայմաններում կտրուկ կաճի երկկողմ եւ բազմակողմ հիման վրա ինտեգրացիոն նախագծերի դերը: Ղազախստանը եւ Ռուսաստանը հետխորհրդային տարածքում ավանդաբար հանդես են …

կարդալ ավելին

Առաջարկում է եվրաս

14.03.2009

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկում է սահմանել Եվրասիական տնտեսական հանրակցության միասնական միջպետական անկանխիկ հաշվարկային-վճարային միավոր՝ եվրաս: «Այսօր ԵվրԱսՏՀ-ի երկրները բոլոր հիմքերն ունեն, որպեսզի նվազեցնեն մեր երկրների տնտեսությունների վրա գենետիկորեն արատավոր համաշխարհային արժույթի ճգնաժամային բեռը. ինտեգրացիոն միավորման ներսում կարող է սահմանվել սեփական միասնական միջպետական անդրազգային անկանխիկ հաշվարկային-վճարային միավորը»,- ասել է Նազարբաեւը՝ երեկ ելույթ ունենալով Աստանայի երկրորդ …

կարդալ ավելին

Մոտ 1 մլրդ սովյալներ

14.03.2009

2008թ. աշխարհում «սովյալների բանակը» մեծացել է ավելի քան 100 մլն մարդով: Այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Պիլեյը: Նա նշել է, որ 2008թ. պարենամթերքի գների կտրուկ աճը հանգեցրեց «սովյալների բանակի» թվաքանակի ավելացման` 854 միլիոնից մինչեւ 967 մլն մարդ: Պիլեյն ընդգծել է, որ այժմ սննդամթերքի գները փոքր-ինչ նվազել են, սակայն դրանք նախկինի …

կարդալ ավելին

Նաեւ Ազիզին

14.03.2009

Իրաքի նախկին փոխվարչապետ Թարիք Ազիզը, որը, ըստ էության, երկրում երկրորդ մարդն էր Սադամ Հուսեյնի օրոք, երեկ Իրաքի Գերագույն դատարանի կողմից դատապարտվել է 15 տարվա բանտարկության: Նախկին ռեժիմի եւս յոթ բարձրաստիճան գործիչների հետ միասին նա մեղադրվում էր 1992 թվականին 42 առեւտրականների սպանությանը մեղսակից լինելու մեջ: Նրանք իշխանությունների որոշմամբ մահապատժի են ենթարկվել միջազգային տնտեսական շրջափակման պայմաններում առաջին …

կարդալ ավելին

Վտարում է Coca-Cola-ին

14.03.2009

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը ամերիկյան Coca-Cola ընկերությանը հրամայել է երկու շաբաթվա ընթացքում հեռանալ Կարակասից: Այդ մասին հաղորդել են Լատինական Ամերիկայի զանգվածային լրատվամիջոցները: Թերթերը նշում են, որ անցյալ շաբաթ Չավեսին հաղորդել են, որ Մեքսիկայի Coca-Cola Femsa բաժանմունքի մասնաճյուղը Կարակասի արեւմտյան շրջանում շուրջ 10 հազար քառակուսի մետր մակերեսով հողամասն օգտագործում է որպես պահեստ եւ ընկերության բեռնատարների կայանատեղ: …

կարդալ ավելին

22 տարի

10.03.2009

Նախօրեին Նյու Յորքի դատարանը 22 տարվա ազատազրկման է դատապարտել Հայաստանից ներգաղթյալ Արթուր Սոլոմոնյանին, ով մեղադրվում է նախկին ԽՍՀՄ-ի տարածքից հրթիռներ եւ այլ զինամթերք արտահանելու եւ Հետաքննությունների դաշնային բյուրոյի մի գործակալի վաճառելու փորձի մեջ: Ըստ «Ասոշիեյթեդ փրես» գործակալության, 30-ամյա Սոլոմոնյանը դատավճռի հրապարակումից առաջ ընդունել է իր մեղքը, սակայն պնդել է, որ ծուղակում է հայտնվել, քանի որ …

կարդալ ավելին

Օբաման գնում է Թուրքիա

10.03.2009

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիա կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Թուրքիա այցելությունից շուրջ մեկ ամիս անց: Այդ մասին հայտնել է Հ. Քլինթոնը, Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ: Նա ավելացրել է, որ այցի կոնկրետ ժամկետը կհայտարարվի առաջիկայում: Ի դեպ, դա կլինի Օբամայի առաջին այցելությունը իսլամական երկիր: Ենթադրվում է, որ Օբաման Թուրքիա …

կարդալ ավելին

Նույնիսկ Քըրքորյանը

07.03.2009

«Քըրք Քըրքորյանի MGM Mirage խաղատների օպերատորին եւ Դուբայի կառավարությանը պատկանող Dubai World ընկերությանը չի հաջողվել Deutsche Bank-ի հետ համաձայնության գալ $1,2 մլրդ-անոց վարկի շուրջ»,- այդ մասին նախօրեին հաղորդել է «Bloomberg» լրատվական գործակալությունը: Այդ վարկը պետք է ուղղվեր «Las Vegas CityCenter» 11,2 մլրդ դոլար արժողությամբ համատեղ նախագծի իրականացմանը: Սակայն վարկի դիմաց Deutsche Bank-ը այդ նախագծում մասնաբաժին …

կարդալ ավելին

«Աշխարհի կանայք»

07.03.2009

Մարտի 8-ի նախաշեմին Վիեննայում մրցանակ են հանձնել աշխարհի լավագույն 12 կանանց: Մրցանակի արժանացած կանանց թվում են դերասանուհի Մոնիկա Բելուչին, երգչուհի Անասթեյշան, ինչպես նաեւ եմենցի 10-ամյա մի աղջիկ՝ Նուդժուդ Ալին անունով: Աղջկան 8 տարեկան հասակում ամուսնացրել են իրենից 3 անգամ մեծ տղամարդու հետ: 9 տարեկանում նրան հաջողվել է ամուսնալուծվել: Այժմ Նուդժուդին երկրից դուրս չեն թողնում, ինչի …

կարդալ ավելին

Թուրքերն՝ Ադրբեջանում

06.03.2009

2008թ. վերջի դրությամբ Ադրբեջանում թուրքական ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 3,277 մլրդ դոլար: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի տնտեսական հարցերով խորհրդական Ջահիդ Բյույյուկթյուրքը: Ներդրումների առավել մեծ ծավալը բաժին է ընկնում էներգետիկայի հատվածին: Թուրքական TPAO նավթի-գազի ընկերությունը 2008թ. 308 մլն դոլար է ներդրել Ադրբեջանի էներգետիկայի սեկտորում՝ ներդրումների ընդհանուր ծավալը հասցնելով 3,2 մլրդ դոլարի: Ներկայում …

կարդալ ավելին