«Քըրք Քըրքորյանի MGM Mirage խաղատների օպերատորին եւ Դուբայի կառավարությանը պատկանող Dubai World ընկերությանը չի հաջողվել Deutsche Bank-ի հետ համաձայնության գալ $1,2 մլրդ-անոց վարկի շուրջ»,- այդ մասին նախօրեին հաղորդել է «Bloomberg» լրատվական գործակալությունը: Այդ վարկը պետք է ուղղվեր «Las Vegas CityCenter» 11,2 մլրդ դոլար արժողությամբ համատեղ նախագծի իրականացմանը: Սակայն վարկի դիմաց Deutsche Bank-ը այդ նախագծում մասնաբաժին էր պահանջում: MGM Mirage-ը եւ Dubai World-ն այժմ փորձում են բանակցել այլ վարկատուների հետ: «Գործարքի տապալման դեպքում MGM Mirage-ը ստիպված է այլ տարբերակներ դիտարկել, օրինակ՝ ակտիվներ վաճառել: Las Vegas-ում ներդրողների «սենտիմենտը» դեռ երբեք այսքան ցածր չի եղել, հետեւապես, շուկայից կապիտալի ներգրավումը գրեթե անհնար է: Սակայն ակտիվների վաճառքը նույնպես MGM Mirage-ի շահերից չի բխի, քանի որ այժմ շուկան գնորդների կողմն է»,- այս առնչությամբ ասել է «Fitch Ratings» վարկանշային գործակալության վերլուծաբան Մայքլ Պալադինոն: