«Համաշխարհային կապիտալիզմի դարաշրջանն ավարտվում է»,- նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը` Թեհրանում բացելով Տնտեսական համագործակցության կազմակերպության 10-րդ գագաթաժողովը: Նա ասել է, որ այդ պատճառով պետություններին անհրաժեշտ է առեւտրատնտեսական համագործակցության նոր ձեւեր հաստատել: «Մեր գագաթաժողովն ընթանում է այն պայմաններում, երբ աշխարհը լուրջ փոփոխությունների շեմին է: Փակ սոցիալիստական տնտեսական համակարգի փլուզումից հետո կապիտալիստական համակարգը նույնպես քանդվելու եզրին է»,- ասել է Ահմադինեջադը: Նրա կարծիքով՝ չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համաշխարհային տերությունների փորձերին, «քչերը հույս ունեն, որ իրադրությունը կփոխվի»: «Ներկա պայմաններում անհրաժեշտ է նորովի նայել մարդկության, աշխարհի ու տնտեսական հարաբերությունների կացության վրա»,- հայտարարել է Ահմադինեջադը: