Նաեւ Ազիզին

14/03/2009

Իրաքի նախկին փոխվարչապետ Թարիք Ազիզը, որը, ըստ էության, երկրում երկրորդ մարդն էր Սադամ Հուսեյնի օրոք, երեկ Իրաքի Գերագույն դատարանի կողմից դատապարտվել է 15 տարվա բանտարկության: Նախկին ռեժիմի եւս յոթ բարձրաստիճան գործիչների հետ միասին նա մեղադրվում էր 1992 թվականին 42 առեւտրականների սպանությանը մեղսակից լինելու մեջ: Նրանք իշխանությունների որոշմամբ մահապատժի են ենթարկվել միջազգային տնտեսական շրջափակման պայմաններում առաջին անհրաժեշտության ապրանքների թողարկագները արհեստականորեն բարձրացնելու համար: Բացի այդ, Սադամ Հուսեյնի զարմիկը՝ Ալի Հասան ալ Մաջիդը, որը հայտնի է նաեւ որպես «քիմիական Ալի», նույնպես 15 տարվա ազատազրկման է դատապարտվել` ի լրումն նրա նկատմամբ արդեն կայացված երեք մահավճիռների: