«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հրապարակել է զեկույց, որում անդրադարձել է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած պատերազմական գործողություններին: Զեկույցում, մասնավորապես, ասվում է, որ զինված հակամարտության ընթացքում կասետային ռումբերի կիրառման հետեւանքով երկու կողմերի կրած մարդկային զոհերը արդիական են դարձնում տվյալ ոլորտում նոր համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը, որը կարգելի այդ կարգի զենքի …
կարդալ ավելինԱդրբեջանական «Փալմալի Գրուփ» ընկերության սեփականատեր Մուբարիզ Մանսիմովը թուրքական «Hurriyet» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ կդադարեցնի իր ընկերության գործունեությունը Թուրքիայում, եթե վերջինս բացի Հայաստանի հետ սահմանը: «Ադրբեջանական ներդրումները Թուրքիայում միայն վերջին երկու տարվա ընթացքում կազմել են ավելի քան 10 մլրդ դոլար: Ես հասկանում եմ, որ թուրքական ընկերությունները նույնպես լուրջ գործունեություն են ծավալել Ադրբեջանում: Բայց ես …
կարդալ ավելին«Վրացական կողմը գոհ է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումից»,- այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Բատու Քութելիան: «Քլինթոնը լավ եւ մանրամասն տեղեկացված է իրենց երկրում կատարվող իրադարձությունների մասին»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնի եւ Վրաստանի արտգործնախարար Գ. Վաշաձեի հանդիպումը կայացել էր նախօրեին, երեկոյան, Վաշինգտոնում եւ տեւել էր նախատեսվածից բավական երկար: «Պետքարտուղարը …
կարդալ ավելինՎրաստանի ընդդիմության ներկայացուցիչները ԱՄՆ փոխպետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով օգնական Մեթյու Բրայզային մեղադրել են վրացական իշխանությունների հետ կոռուպցիոն գործարք կնքելու մեջ: Ըստ վրացական «Ախալի Տաոբա» թերթի, ընդդիմադիր գործիչ Բիձինա Գուջաբիձեն հայտարարել է, թե Բրայզան չնչին գումարով հողամաս է ձեռք բերել Թբիլիսիին մերձական Լիլո բնակավայրում: Գուջաբիձեի տվյալներով, Բրայզան գնել է հարյուր հեկտար հողամաս եւ այն ձեւակերպել ոմն …
կարդալ ավելինՎրաստանում «Կոկա-Կոլա բոթլերս Ջորջիա» ընկերության գլխավոր տնօրեն Վախթանգ Լագիձեին դաժան ծեծի են ենթարկել ու խլել նրա ավտոմեքենան: Այդ մասին հայտնում է «Գրուզիա online» կայքը: Ինչպես տեղեկացրել է Լագիձեի կինը` Մակա Թավամաիշվիլին, նախօրեի երեկոյան, ժամը 18-ին, երբ իր ամուսինը վերադառնալիս է եղել քաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիայից, նրան 6 ավտոմեքենաներով հետապնդել են 12 մարդիկ, եւ երբ …
կարդալ ավելինԵրեկ հրաժարական է տվել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի գլխավոր խորհրդական Սեիդ Մուջթաբա Սամարա Հաշիմին: Ըստ իրանական «ԻՌՆԱ» գործակալության, Սամարա Հաշիմին նման բովանդակությամբ դիմում է ներկայացրել երկրի նախագահին` իր այդ քայլը բացատրել է նրանով, որ մտադիր է ծառայել երկրին այլ ոլորտներում: Իրանում իսլամական հեղափոխությունից հետո Հաշիմին Իրանի հյուսիսային ադրբեջանաբնակ շրջանում զբաղեցրել է այդ շրջանի ղեկավարի տեղակալի, …
կարդալ ավելինՀարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին թուրքական իշխանություններին կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը: «Անոմալիան» շտկելու յուրաքանչյուր ջանք կարեւոր է եւ բխում է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրամիության շահերից»,- հայտարարել է Սեմնեբին, ըստ որի՝ Եվրամիությունը հուսով է, որ այս հարցը արագ լուծում կստանա: «Սա մի հարց է, որը շատ ավելին է, քան սահմանի …
կարդալ ավելին«ԱՄՆ-ը որպես ֆինանսական աջակցություն Վրաստանին կհատկացնի 242 մլն դոլար»,- այդ մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Կախա Բաինդուրաշվիլին: «Սա մեկ միլիարդ դոլար կազմող օգնության մի մասն է, որն ԱՄՆ-ը մտադիր է փոխանցել Վրաստանին: ԱՄՆ Կոնգրեսը պետք է դիտարկի ֆինանսական օգնության տրամադրման հարցը»,- նշել է նախարարը: Իսկ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին հայտարարել է, որ հատկացված օգնությունից …
կարդալ ավելինՄոլդովայի ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում մասնակցել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկին` պնդելով, որ այդպիսով իշխանությունները փորձում են լեգիտիմացնել կեղծված ընտրությունները: Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Մոլդովայի Սահմանադրական դատարանը իշխանություններին առաջարկել էր խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկ կատարել` ընդդիմությանը հանդարտեցնելու համար: Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, պահանջում են նոր ընտրություններ անցկացնել` պնդելով, որ ապրիլի 5-ին …
կարդալ ավելինԵրեկ Թբիլիսիում վերսկսվել է ընդդիմության հանրահավաքը՝ նախագահի պաշտոնից Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով: Բացելով հանրահավաքը` «Ժողովրդի կուսակցության» առաջնորդ Կոբա Դավիթաշվիլին հայտարարել է, որ «հանրահավաքի մասնակիցները նախկինի պես պահանջում են Սահակաշվիլիի անվերապահ հրաժարականը»: Իսկ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն Սահակաշվիլիին առաջարկել է բանավեճ անցկացնել ուղիղ եթերում: «Ես պատրաստ եմ բանավեճի ընթացքում պարզաբանել՝ երբ էի ես նրան …
կարդալ ավելին«Վրաստանի երկաթուղիներ» ընկերությունը ապրիլի 1-ից 50% զեղչ է սահմանել կոնտեյներային փոխադրումների համար, որոնք իրականացվելու են տարածաշրջանի երկաթուղային հատվածներում: Այդ մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: «Տվյալ քայլը կխթանի վրացական ձեռնարկությունների, ինչպես նաեւ՝ երկրի շրջանների տնտեսական զարգացումը»,- նշված է հաղորդագրությունում: Բացի այդ, ընկերությունը հայտարարել է, որ ապրիլի 1-ից գործում է 50%-անոց զեղչ ներքին կոնտեյներային փոխադրումների …
կարդալ ավելինԵրեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Խոսակցության հիմնական թեման եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Սպիտակ տան ղեկավարն աջակցություն է հայտնել այդ հիմնախնդրի լուծմանը եւ հավաստել երկու պետությունների միջեւ հարաբերություններն ամրապնդելու մտադրությունը: Օբաման նաեւ կարեւորել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների վերականգնումը, ինչը կնպաստի տարածաշրջանի խաղաղության եւ …
կարդալ ավելին«168 Ժամ» թերթը եւ Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոնը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում թերթի էջերում պարբերաբար ամերիկացի եւ թուրք անվանի վերլուծաբանների, լրագրողների կողմից պատրաստված հոդվածներ կտպագրվեն Թուրքիայի մասին: Այդ հոդվածները հրապարակվում են ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի (German Marshall Fund of the U.S.) «Թուրքիայի մասին» շարքի շրջանակներում: Հայաստանում շարքը հայերեն լեզվով ներկայացնելու բացառիկ իրավունքները …
կարդալ ավելին«Շատ պատճառներ կան կասկածելու, որ ռուսական գազի արտահանմանն այլընտրանք ունենալու եվրոպական երազանքը կարող է իրականացվել»,- «Նաբուկո» գազատարի կառուցման նախագծին նվիրված հոդվածում նման կանխատեսում է արել «Wall Street Journal»-ը` նշելով, որ այդուհանդերձ եվրոպական երկրները չափազանց ուշ համաձայնության եկան այդ հարցում: Թերթը հիշեցնում է, որ մարտի 27-ին Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավարը Մոսկվա կատարած այցի շրջանակներում փոխըմբռնման …
կարդալ ավելինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին Թուրքիայից մեկնել է Իրաք: Ընդ որում, նախապես այդ ուղեւորության մասին ոչինչ չէր հաղորդվել` ելնելով անվտանգության նկատառումներից: Ժամանելով Իրաք` ԱՄՆ նախագահն անմիջապես այցելել է ամերիկյան «Camp Victory» ռազմաբազա, որը գտնվում է Բաղդադի օդանավակայանի մերձակայքում: Այնտեղ Օբաման հանդիպել է ԱՄՆ զորամիավորումների ներկայացուցիչների հետ: Նա երախտագիտություն է հայտնել զինծառայողներին եւ հայտարարել է, որ …
կարդալ ավելինԹուրքիայի Ոստիկանությունը ազատ է արձակել այն մարդուն, ով պնդում էր, որ պատրաստվում է մահափորձ կազմակերպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ: Հիշեցնենք, որ կասկածյալը ձերբակալվել էր Ստամբուլում, երբ Ոստիկանությունը նախազգուշացում էր ստացել պատրաստվող մահափորձի մասին: Ավելի ուշ Ոստիկանությունը հաստատել է, որ տվյալ անձը հոգեկան խանգարում է ունեցել: Ինչպես պաշտոնապես նշել են Ոստիկանության ներկայացուցիչները, ձերբակալվածը ոչ մի …
կարդալ ավելինԵվրոպական այցի շրջանակներում նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Oբաման Պրահայում հանդիպել է Չեխիայի նախագահի եւ այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաեւ ելույթ է ունեցել Պրահայի հանրահայտ դղյակի հրապարակում` շուրջ 30 հազար հավաքվածների առջեւ: Օբամայի ելույթի գլխավոր ուղերձը վերաբերել է միջուկային սպառազինությունների կրճատմանը եւ միջուկային փորձարկումների համապարփակ արգելմանը: Նրա այդ ելույթից մի քանի ժամ առաջ Հյուսիսային Կորեան, անտեսելով …
կարդալ ավելինԿիրակի օրը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայան է այցելել ԱՄՆ պետքարտուղար, Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի նախագահ Հիլարի Քլինթոնը: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նորակառույց շենքում շրջելուց եւ ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինի հետ զրուցելուց հետո Հիլարի Քլինթոնը հանդիպել է ռադիոկայանի աշխատակազմի հետ: Իր ելույթում ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի դերն աշխարհում ժողովրդավարության տարածման եւ ամրապնդման …
կարդալ ավելինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Լոնդոնում կայացած «G-20»-ի գագաթաժողովից հետո կայացած ասուլիսում ամփոփելով դրա արդյունքները, հայտարարել է, որ աշխարհի երկրներն այդ գագաթաժողովում «անհրաժեշտ» քայլեր են կատարել, սակայն այն, թե բավարար կլինե՞ն արդյոք այդ քայլերը` «ցույց կտա ապագան»: Այդ թեմայի շուրջ հետագա դատողությունների ընթացքում նա հնարավոր է համարել, որ շուկաները կարող են վերստին «խուճապի մատնվել»: Այդ դեպքում, …
կարդալ ավելինԹուրքիայի վարչապետ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը վճռականորեն է տրամադրված որպես լիիրավ անդամ անդամագրվելու Եվրամիությանը եւ ակտիվորեն շարունակելու է եվրաինտեգրման գործընթացը: «Չնայած այն արգելքներին, որ ժամանակ առ ժամանակ դրվում են Թուրքիայի ճանապարհին, եւ բանակցային գործընթացի դանդաղմանը, Անկարան կշարունակի ճանապարհը եվրաբարեփոխումների ծրագրի շրջանակներում»,- երեկ հայտարարել է Էրդողանը: «Թուրքիան, լինելով մահմեդական երկիր, ակտիվ ջանքեր է …
կարդալ ավելին