Բրայզան` կաշառակե՞ր

16/04/2009

Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները ԱՄՆ փոխպետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով օգնական Մեթյու Բրայզային մեղադրել են վրացական իշխանությունների հետ կոռուպցիոն գործարք կնքելու մեջ:

Ըստ վրացական «Ախալի Տաոբա» թերթի, ընդդիմադիր գործիչ Բիձինա Գուջաբիձեն հայտարարել է, թե Բրայզան չնչին գումարով հողամաս է ձեռք բերել Թբիլիսիին մերձական Լիլո բնակավայրում:

Գուջաբիձեի տվյալներով, Բրայզան գնել է հարյուր հեկտար հողամաս եւ այն ձեւակերպել ոմն Յակուբաշվիլու անունով: