Բաց են թողել

09/04/2009

Թուրքիայի Ոստիկանությունը ազատ է արձակել այն մարդուն, ով պնդում էր, որ պատրաստվում է մահափորձ կազմակերպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ: Հիշեցնենք, որ կասկածյալը ձերբակալվել էր Ստամբուլում, երբ Ոստիկանությունը նախազգուշացում էր ստացել պատրաստվող մահափորձի մասին: Ավելի ուշ Ոստիկանությունը հաստատել է, որ տվյալ անձը հոգեկան խանգարում է ունեցել: Ինչպես պաշտոնապես նշել են Ոստիկանության ներկայացուցիչները, ձերբակալվածը ոչ մի վտանգ չէր կարող ներկայացնել Օբամայի կյանքի համար: Սակայն Սպիտակ տան մամուլի քարտուղար Ռոբերտ Ջիբսը, ով Օբամայի հետ նույնպես գտնվում էր Ստամբուլում, հրաժարվել էր որեւէ մեկնաբանություն տալ միջադեպի վերաբերյալ: