Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին թուրքական իշխանություններին կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը: «Անոմալիան» շտկելու յուրաքանչյուր ջանք կարեւոր է եւ բխում է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրամիության շահերից»,- հայտարարել է Սեմնեբին, ըստ որի՝ Եվրամիությունը հուսով է, որ այս հարցը արագ լուծում կստանա: «Սա մի հարց է, որը շատ ավելին է, քան սահմանի բացման տեխնիկական տեսանկյունները. այն նաեւ դժվարին պատմությունից հետո հաշտեցման գործընթաց է: Հետեւաբար, կարեւոր է, որպեսզի գործընթացը շարունակվի»,- ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը: