Հեռացել է Ահմադինեջադից

16/04/2009

Երեկ հրաժարական է տվել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի գլխավոր խորհրդական Սեիդ Մուջթաբա Սամարա Հաշիմին: Ըստ իրանական «ԻՌՆԱ» գործակալության, Սամարա Հաշիմին նման բովանդակությամբ դիմում է ներկայացրել երկրի նախագահին` իր այդ քայլը բացատրել է նրանով, որ մտադիր է ծառայել երկրին այլ ոլորտներում: Իրանում իսլամական հեղափոխությունից հետո Հաշիմին Իրանի հյուսիսային ադրբեջանաբնակ շրջանում զբաղեցրել է այդ շրջանի ղեկավարի տեղակալի, ապա նաեւ՝ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնները: Դրանից հետո եղել է «Ազադ» համալսարանի տնօրենը, ներքին գործերի նախարարի տեղակալը: