Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Խոսակցության հիմնական թեման եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Սպիտակ տան ղեկավարն աջակցություն է հայտնել այդ հիմնախնդրի լուծմանը եւ հավաստել երկու պետությունների միջեւ հարաբերություններն ամրապնդելու մտադրությունը: Օբաման նաեւ կարեւորել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների վերականգնումը, ինչը կնպաստի տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանը: