«Թուրքիան երբեք չի փոխի իր վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ» ,- նման հայտարարություն է արել Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեդ Ունալ Չեւիկգյոզը` մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակը եւ դրա ազդեցությունը թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա: «Թուրքիան չի հանդիսանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ, սակայն փորձում է Ադրբեջանին օգնել արդարությունը վերականգնելու հարցում: Ադրբեջանն անհանգստանալու առիթ չունի, ղարաբաղյան հակամարտության խնդրի հանդեպ Թուրքիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ»,- ասել է Չեւիկգյոզը: