Եվս 70 մլն դոլար

21/03/2009

Համաշխարհային բանկը որոշել է 70 մլն դոլարի չափով փոխառություն տրամադրել Վրաստանին` տեղական ճանապարհային ցանցի զարգացման համար: ՀԲ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ խոսքը նախորդ նույնպիսի նախագծի շարունակման եւ ընդլայնման մասին է, որի համար 2004 թվականի հունիսին հատկացվել էր 20 մլն դոլար:

Նոր փոխառությունը տրամադրվում է Զարգացման միջազգային ասոցիացիայի՝ Համաշխարհային բանկի դուստր կազմակերպության գծով, որը մասնագիտանում է առավել կարիքավոր երկրների հետ աշխատանքի բնագավառում: Փոխառության մարման ժամկետը 30 տարի է՝ վճարումների հնգամյա հետաձգմամբ: