Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին շարունակում է պահպանել Իտալիայի ամենահարուստ քաղաքական գործչի կարգավիճակը: Այդ մասին են վկայում 2007 թվականի վերաբերյալ քաղաքական գործիչների եկամուտների հայտարարագրերը, որոնք երեկ հրապարակվել են Իտալիայի խորհրդարանում: Բեռլուսկոնին հայտարարագրել է, որ 2007 թվականին իր հարկվող եկամուտները կազմել են 14 մլն 532 հազար 538 եվրո, ինչը տասն անգամ պակաս է, քան 2006 թվականին, երբ դրանք կազմում էին 139 մլն 245 հազար 570 եվրո: Զգալի տարբերությամբ հարուստ քաղաքական գործիչների վարկանիշում վարչապետին հաջորդում է ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Վալտեր Վելտրոնին: 2007 թվականին նրա եկամուտը կազմել է 477 հազար 778 եվրո: Իտալիայի «ամենաաղքատ» գործիչը ազգային խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինին է. նրա հարկվող եկամուտները 2007 թվականին կազմել են 105 հազար 633 եվրո: