Կանիծի իր ծննդյան օրը

17/03/2009

«Սահակաշվիլին դեռ կանիծի իր ծննդյան օրը: Ուր էլ որ նա գնա, իրեն հանգիստ չի զգա, մենք նրան կդիմավորենք այնտեղ, որտեղ նա նույնիսկ չի էլ պատկերացնում»,- կիրակի օրը նման հայտարարություն է արել Վրաստանի նախկին պետնախարար Գոգա Խաինդրավան: Վերջինս մտադիր է մասնակցել ընդդիմության նախատեսած բողոքի ակցիաներին: Կարճատեւ բացակայությունից հետո վերադառնալով Վրաստան՝ Խաինդրավան հայտարարել է, որ իր բացակայությունն անհրաժեշտ է եղել, քանի որ իր եւ իր ընտանիքի վրա ճնշում էր գործադրվել: Նա ասել է, որ անձամբ իր վրա երկու անգամ հարձակում է կատարվել: Խաինդրավան հայտարարել է նաեւ, որ իշխանություններին ցույց կտա, թե ինչպես է պետք պայքարել նրանց դեմ եւ համապատասխանաբար՝ նաեւ «չարի դեմ»: «Ապրիլին Սահակաշվիլին կտեսնի՝ ինչպես է պետք պայքարել»,- ասել է նա: