Ութերորդ դեպքը Թուրքիայում

04/06/2009

Թուրքիայի Առողջապահության նախարարությունը երեկ հայտարարել է A/H1N1 գրիպով հիվանդանալու նոր դեպքի մասին. վիրուսը հայտնաբերվել է երկիր ժամանած ԱՄՆ-ի քաղաքացու մոտ: Մայիսի 28-ին Թուրքիա ժամանած ամերիկացին երկուշաբթի բուժօգնության էր դիմել բարձր ջերմության, գլխացավի եւ այլ ախտանիշների կապակցությամբ, որոնք բնորոշ են նոր գրիպին: Կատարված անալիզները հաստատել են, որ ամերիկացին վարակված է վտանգավոր վիրուսով: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Չորեքշաբթի օրվա դրությամբ Թուրքիայում հայտնաբերվել է A/H1N1 գրիպով հիվանդանալու 8 դեպք: Հիվանդացածներից հինգը տեղացի բնակիչներ են, երեքը՝ ԱՄՆ-ի քաղաքացիներ: