Բավական արագ աճից հետո համաշխարհային բորսաներում նավթի գները կրկին մի փոքր նվազել են: Նյու Յորքում Light Sweet տեսակի նավթի գինը նվազել է 99 ցենտով մեկ բարելի դիմաց: Այնուամենայնիվ, NYMEX բորսայում նավթի գինը նախկինի պես գերազանցում է 60 դոլարը` կազմելով 61,05 դոլար: Լոնդոնում, սակայն, Brent նավթի գինը կազմել է 59,93 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Փորձագետները կարծում են, որ շուկայում տեղի ունեցող փոփոխությունները օրինաչափ են: Եթե մայիսի 20-ին նավթի գները բարձրացան ԱՄՆ Էներգետիկայի նախարարության զեկույցի ֆոնի վրա, համաձայն որի՝ երկրում պակասում են նավթի պաշարները, ապա մայիսի 21-ին գների մի փոքր անկումը բնական է: Չի բացառվում, որ սա ժամանակավոր երեւույթ է: