Դրական նվազո՞ւմ

17/07/2009

Այս տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանի ՀՆԱ-ն նվազել է 10.1 տոկոսով: Այդ մասին, ըստ ռուսական լրատվամիջոցների, հայտարարել է երկրի տնտեսական զարգացման նախարար Էլվիրա Նաբիուլինան: Նա նաեւ ասել է, որ վերջին ժամանակներս դրական միտումներ են նկատվում: Հիշեցնենք, որ ՌԴ վիճակագրական ծառայության տվյալներով՝ առաջին հինգ ամիսների ընթացքում ՀՆԱ-ն նվազել էր 10.5 տոկոսով: Հունիսին գրանցվել է 0.8 տոկոս աճ, մայիսին եւս աճ եղել է: Նախարարի խոսքով, դա հնարավորություն կտա մեղմել անկումը, իսկ կառավարության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ակնկալվում է, որ ՀՆԱ-ի անկման ցուցանիշը տարեվերջին կկազմի 8-8.5 տոկոս: Այսպիսով, Ռուսաստանը կարող է համարվել զարգացած այն երկրներից մեկը, որոնք առավել շատ են տուժել ճգնաժամի հետեւանքով: