Հուլիսի 1-ից Ադրբեջանի բնակչության համար բնական գազի գինը բարձրացվում է 2,12 անգամ` 1000 խորանարդ մետրի դիմաց 59 դոլարից մինչեւ մոտավորապես 125 դոլար: Ադրբեջանի Սակագնային խորհուրդն այդ որոշումն ընդունել է գազի բաշխման ոլորտի մենաշնորհատեր «Ազերիգազ» բաց բաժնետիրական ընկերության դիմումի հիման վրա` «նպատակ ունենալով կանխել վատնողությունը բնական գազի օգտագործման բնագավառում, ինչպես նաեւ հաշվի առնելով այն, որ գործող գները չեն ծածկում ծախսերը»: