Յուրի Լուժկովի կինը ամուսնուց հազար անգամ շատ է վաստակում

11/07/2009

Մոսկվայի քաղաքագլուխ Յուրի Լուժկովի կինը՝ «Ինտեկո» ընկերության ղեկավար Ելենա Բատուրինան, 2009թ. հասցրել է 1,1 հազար անգամ շատ վաստակել իր ամուսնուց. նրա եկամուտը կազմել է 7 միլիարդ ռուբլի, այսօր գրել է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով նրա եկամուտների եւ ունեցվածքի մասին պաշտոնական տվյալները:

«Հուլիսի 4-ին հրապարակված տվյալների համաձայն, տիկին Բատուրինան ավելի քան 15 միլիոն ռուբլի է ստացել որպես աշխատավարձ իր պաշտոնական աշխատավայրում՝ «Ինտեկո» փակ բաժնետիրական ընկերությունում: Այս տարի տիկին Բատուրինային հաջողվել է նաեւ վաստակել զարգացման ծրագրերում (շուրջ 440 միլիոն ռուբլի) եւ տոկոսներ ստանալ ավանդներից (1,5 միլիոն ռուբլուց փոքր-ինչ պակաս)»,- նշել է հրատարակությունը՝ վկայակոչելով Մոսկվայի կառավարության պաշտոնական թերթի՝ «Տվերսկայա,13»-ի հաղորդագրությունը:

Նյութի համաձայն, Բատուրինայի համար եկամուտների հիմնական աղբյուր են դարձել արժեթղթերի վաճառքի գործառնությունների արդյունքները (ավելի քան 6,5 միլիարդ ռուբլի): «Բացի դրամական միջոցներից, Մոսկվայի քաղաքապետի կինը բաժիններ ունի Մոսկվայի՝ 150 եւ 159 քառակուսի մետր մակերեսով երկու բնակարաններում (համապատասխանաբար 1/4 եւ 1/3 բաժինները), ինչպես նաեւ ունի 2,85 հեկտար մակերեսով գյուղատնտեսական օգտագործման հողամաս Կուրսկի մարզում»,- հավելում է թերթը: Բացի այդ, ըստ հրատարակության, տիկին Բատուրինային է պատկանում ոչ մեծ ավտոհավաքակազմ՝ բաղկացած վեց ավտոմոբիլից. բացի 2005թ. Porsche Turbo S, 2007 թվականի Mercedes-Benz S600 եւ 2007թ. Mercedes-Benz ML63AMG նոր մոդելներից, հայտարարագրում նաեւ նշված են 1995թ. Audi 80, 1957թ. Mercedes-Benz S220 մոդելները եւ 1934թ. թողարկման հազվագյուտ Tablot 95-ը: Ինչպես նշված է նյութում, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովն ինքն իր եկամուտների եւ ունեցվածքի մասին տվյալները հրապարակել է նույնպես «Տվերսկայա, 13» թերթում՝ նախագահի հրամանագրի հայտնվելուց հետո հաջորդ օրը: «Հրապարակված տվյալների համաձայն, քաղաքագլուխն ունի 6 միլիոն ռուբլի, Մոսկվայում 150 քառակուսի մետր մակերեսով բնակարանի 1/4 բաժնի եւ Կալուգայի մարզում մեղվաբուծական տնտեսության վարման համար 1,1 միլիոն քառակուսի մետրից փոքր-ինչ ավելի ընդհանուր մակերեսով չորս հողամասերի, ԳԱԶ-69-է ավտոմոբիլի եւ փեթակների տեղափոխման համար ավտոկցանքի սեփականատեր է»,- հիշեցնում է թերթը: Նրան է պատկանում նաեւ Մոսկվայի մարզում գտնվող ամառանոցը` 2,531 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: