Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն, Վաշինգտոնում ելույթ ունենալով Կարնեգի կենտրոնում, հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է մշտական սպառնալիք մնալ Վրաստանի համար: «Ռուսաստանը մշտական սպառնալիք է իմ երկրի համար»,- ասել Է Վաշաձեն: Նա նշել է, որ Ռուսաստանը, հնարավորություն ունենալով նպաստել միջազգային անվտանգությանը, ջանքեր է վատնում՝ հարձակվելով «փոքր հարեւանի» վրա: Նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը երկար տարիներ, ձգտելով տարածաշրջանում հաստատել իր գերիշխանությունը, այդ թվում՝ էներգետիկայի բնագավառում, քամահրում է միջազգային իրավունքի նորմերը: