Կարող է զրկվել

26/06/2009

Ռուսաստանի Պետական Դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, թե այս տարվա աշնանը կամ ձմռանը Ռուսաստանը կարող է ԵԽ ԽՎ-ում զրկվել ձայնի իրավունքից: ԵԽ ԽՎ-ն Ռուսաստանին մեղադրում է մարդու իրավունքի ոլորտում ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ, մասնավորապես՝ Դատական համակարգի եւ Ոստիկանության ոլորտի հետ կապված: Ռուսական իշխանություններն էլ բազմիցս հայտարարել են, որ նման պարագայում ընդհանրապես Ռուսաստանը դուրս կգա Եվրոպայի խորհրդից: