Քրեական աշխարհում հեղինակություն համարվող Վյաչեսլավ Իվանկովի` Յապոնչիկի մտերիմները սպանել են նրա մարդասպանին: Այդ մասին տեղեկություններ են հրապարակել ռուսական լրատվամիջոցները: Ըստ այդմ, քրեական աշխարհի ներկայացուցիչները տեղեկացել են, որ Յապոնչիկի վրա կրակել է Աֆղանական պատերազմին մասնակցած մի վետերան: Հանգուցյալի կողմնակիցները քիլլերից պարզել են պատվիրատուների անունները, ինչից հետո, համաձայն որոշ տվյալների, սպանել են քիլլերին: Հայտնի է դարձել նաեւ, որ դեռեւս այն ժամանակ, երբ Իվանկովը գտնվում էր հիվանդանոցում, նրա մտերիմները 34 «օրենքով գողերի» ստորագրությամբ նամակ էին ուղարկել բանտեր, որում կոչ էր արվում «տապալել» եւս մեկ քրեական հեղինակության` Տարիել Օնիանիին, ում էլ ի սկզբանե Յապոնչիկի կողմնակիցները մեղադրում էին նրա սպանության մեջ: Նշենք, որ համաձայն որոշ տեղեկությունների, Օնիանին ներկայումս մեկ այլ գործով ձերբակալված է: