Շա՜տ լավատեսը

16/10/2009

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը, մինչ Ղարաբաղյան հակամարտության լուծումը, բացվելու է»,- երեկ նման կանխատեսում է արել Ջոնս Հոփքինսի համալսարանի բարձրագույն միջազգային վերլուծական դպրոցի փորձագետ Դեւիդ Սատտերը: Ըստ փորձագետի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացման գործընթացը պայմանավորված չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով: Սատտերը կարծում է, որ եւ՛ Թուրքիան, եւ՛ Հայաստանը այս հարցում արդեն իսկ եկել են համաձայնության եւ պատրաստվում են բացել սահմանը` առանձնացնելով Ղարաբաղյան հակամարտության խնդիրը: Սատտերն, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կողմերի վրա իրականացվող հնարավոր ճնշումներին, նշել է, որ խնդրի կարգավորումը Հայաստանի եւ Ադրբեջանի ձեռքում է, եւ որեւէ հնարավոր ճնշում գործընթացի վրա էական ազդեցություն թողնել չի կարող: