Աշխարհի ամենահզոր մահմեդական առաջնորդների մեջ Թուրքիայի վարչապետ Էրդողանը 5-րդն է, իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն` ընդամենը 28-րդը։ Այդ մասին հաղորդում է թուրքական «Interhaber» կայքէջը՝ վկայակոչելով ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի կողմից հրապարակած 500 ուժեղագույն մահմեդական ղեկավարների ցուցակը: 500 հոգանոց ցուցակում հայտնվել է 20 թուրք, որոնցից ամենաբարձր հորիզոնականում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն է: Ցուցակում
13-րդ տեղում է ԱՄՆ-ում ապրող թուրք եւ ամբողջ աշխարհով մեկ գործունեություն ծավալող, իսլամական քարոզիչ` Ֆեթուլահ Գյուլենը: Ցուցակում տեղ են գրավել նաեւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, կրոնական գործերի նախարար Ալի Բարդակօղլուն: Իսկ աշխարհի ամենահզոր մահմեդական առաջնորդների ցուցակը գլխավորում է Սաուդիան Արաբիայի թագավոր Աբդուլահը, 2-րդը Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին է, 3-րդը՝ Մարոկկոյի թագավոր Մուհամեդը: 4-րդ հորիզոնականում Հորդանանի թագավոր Աբդուլլահն է։