Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: Քննարկվել են երկկողմանի եւ տարածաշրջանային նշանակության հարցեր: Ահմադինեջադը Թուրքիա է ժամանել` մասնակցելու Իսլամական կոնֆերանսի կազմակերպության տնտեսական եւ առեւտրային համագործակցության կոմիտեի 25-րդ նստաշրջանին: «Ոչինչ չի կարող խոչընդոտել Իրանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանը տարածաշրջանային համագործակցության շրջանակներում»,- հայտարարել է Իրանի նախագահը: Նշենք նաեւ, որ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Թուրքիա են ժամանել նաեւ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, Ղրղըզստանի առաջնորդ Կուրմանբեկ Բակիեւը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Պաղեստինի Ինքնավարության վարչապետ Սալյամ Ֆայադը, արաբական եւ աֆրիկյան այլ երկրների ղեկավարներ: