Շփոթել է

21/11/2009

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ շփոթել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի անունը: «Ես դիմել եմ Ռուսաստանի նախագահ Անատոլի Դմիտրիեւիչին, որպեսզի գազային պայմանավորվածությունները վերանայվեն կամ էլ ընդհանրապես չեղյալ համարվեն»,- հայտարարել է Յուշչենկոն: Սակայն նա այդպես էլ չի նկատել լեզվի սայթաքումը, Միխայիլ Սահակաշվիլին նույնպես չի արձագանքել: Վիկտոր Յուշչենկոյին է մոտեցել մամուլի քարտուղար Իրինա Վանիկովան, եւ մի քանի բառ փոխանակելուց հետո մամուլի ասուլիսը անսպասելիորեն ավարտվել է: