Առաջին անգամ` երրորդ անգամ

05/11/2009

Նախօրեին, ուշ գիշերը ամփոփվեցին Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունների արդյունքները։ 51 տոկոսով հաղթանակ տարավ գործող քաղաքագլուխ Մայք Բլումբերգը։ Նրա ախոյանը` Դեմոկրատական կուսակցությունից Բիլ Թոմսոնը հավաքեց ձայների 46 %-ը։ Այսպիսով, ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նույն անձնավորությունը երրորդ անգամ ընտրվեց Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում։ Հիշեցնենք, որ 67-ամյա Բլումբերգի կարողությունը գնահատվում է մոտ 16 միլիարդ դոլար:

Ա. ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Նյու Յորք