Ռուսաստանի ՆԳՆ Կենտրոնական դաշնային օկրուգի գլխավոր վարչության աշխատակիցները Մերձմոսկվայում կալանել են ծնունդով Վրաստանից 32-ամյա քրեական լուրջ հեղինակություն համարվող Ջումբեր Բայրամիդիին: Ըստ «Ինտերֆաքսի»` կալանվածը «օրենքով գող» է եւ քրեական շրջանակներում հայտնի է Բոնչո մականվամբ: Նրա հսկողության տակ եղել է հանցավոր խումբ, որը զբաղվում էր բնակարանների կողոպուտով, ավտոմեքենաների հափշտակմամբ: