«Դաշինք հանուն Վրաստանի» կազմակերպության առաջնորդ Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ իշխանությունների ու ընդդիմության բնականոն համագործակցության համար նպատակահարմար է Թբիլիսի ուղարկել հեղինակավոր միջազգային միջնորդի: Ըստ նրա, նպատակահարմար է ընտրել միջազգային հեղինակություն եւ փորձ ունեցող միջազգային գործչի, որը միջնորդական դեր կկատարի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսություն հաստատելու հարցում եւ կդառնա ձեռք բերված համաձայնությունների կատարման երաշխավորը: Իսկ «Դաշինք հանուն Վրաստանի»-ի մեկ այլ ղեկավար` Դավիթ Գամկրելիձեն ասել է, թե նախադեպ եղել է, երբ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը 2003 թվականին ժամանեց Վրաստան եւ որոշակի միջնորդական դեր խաղաց իշխանությունների եւ ընդդիմության միջեւ: