Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ծրագրերի մեջ չի մտնում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպելը: Այս մասին «Trend News»-ին հեռախոսով հաղորդել է Վրաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Իյա Մախարաշվիլին: «Կարող եմ հստակ ասել, որ երկու նախագահների հնարավոր հանդիպման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը,- ասել է Մախարաշվիլին: -Մենք Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, եւ նախագահ Սահակաշվիլին չի հանդիպելու նախագահ Մեդվեդեւի հետ»: Հիշեցնենք, որ վրացական ԶԼՄ-ներն օգոստոսի 18-ին տեղեկություն էին տարածել, թե դիտորդները չեն բացառում, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում կկազմակերպվեն վրաց-ռուսական բանակցություններ: Հիշեցնենք, որ Նյու Յորքում Վրաստանի անվտանգության եւ վերլուծությունների կենտրոնի ղեկավար Դեյվիդ Սմիթը, միջնորդ-երկրները, հնարավոր է, քայլեր ձեռնարկեն Սահակաշվիլիի եւ Մեդվեդեւի հանդիպումը կազմակերպելու համար: Նշենք նաեւ, որ երկու երկրների նախագահները մասնակցելու են ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նիստին: