Երեկ առավոտյան մի տղամարդ իր Ժիգուլի մեքենայով փորձել է մտնել Կրեմլի տարածք: Նա հսկիչ ոստիկաններին ներկայացել է որպես անվտանգության ծառայության աշխատակից եւ հայտնել է, թե պետք է հանդիպի մի պաշտոնատար անձի հետ: Նրան տարել են ոստիկանական բաժանմունք, որտեղ տղամարդը սրտի տագնապ է ունեցել եւ տեղափոխվել հիվանդանոց: