Թուրքիան ծրագրում է գրոհային ուղղաթիռներ գնել Ռուսաստանից` Թուրքիայի զինված ուժերի կարիքները բավարարելու համար: Այդ մասին հաղորդել է թուրքական Yeni Safak-ը, ըստ որի՝ թուրքական պատվիրակությունն արդեն բանակցություններ է վարել Մոսկվայում 32 հատ MI28 մարտական ուղղաթիռներ գնելու համար: