Երեկ հրդեհվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի թիկնապահների ավտոմեքենան: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էրդողանը ուղեւորվելիս է եղել Էդրինե` Կապիկուլե եւ Համզաբեյլի սահմանային հսկիչ-անցումային կետերի բացման արարողություններին մասնակցելու համար: Ավտոմեքենայի հրդեհը հաջողվել է հանգցնել հրշեջ բրիգադի ջանքերով: Ըստ թուրքական լրատվամիջոցների, հրդեհը տեղի է ունեցել շարժիչի տեխնիկական անսարքությունների պատճառով: