Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց: Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում: Ըստ այդմ, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ նաեւ տարածաշրջանային խնդիրներ: Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: