Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ վերընտրվելու առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մահմուդ Ահմադինեջադին, որտեղ ասված է. «Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ վերընտրվելու առիթով Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին` մաղթելով նորանոր հաջողություններ եւ նվաճումներ: Վստահ եմ, որ հետայսու եւս Ձեզ հետ միասին կշարունակենք մեր համատեղ ջանքերը` տարբեր բնագավառներում հայ-իրանական հարաբերությունները խորացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ: Դա է թելադրում մեր ժողովուրդների ավանդական փոխադարձ հարգանքը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ այս նշանակալից առիթով եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն եւ բեղմնավոր գործունեություն»: