… ստացվեց՝ ինչպես միշտ

14/06/2009

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրամանագրով Վիկտոր Չեռնոմիրդինն ազատվել է Ուկրաինայում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: Չեռնոմիրդինը հրաժարականի դիմում էր ներկայացրել դեռեւս ձմռանը: Պատճառը նրա առողջական վիճակն է: Սակայն ձմռանը նրա դիմումը չէր բավարարվել Ուկրաինայի ԱԳՆ բողոքի նոտայի պատճառով, որը պահանջում էր փոխել ռուսական դեսպանին: Եթե ռուսական կողմը գնար այդ քայլին, կստացվեր, որ նա զիջում է Կիեւին, որը դժգոհ էր Չեռնոմիրդինի որոշ ուղղամիտ հայտարարություններից: Չեռնոմիրդինին դեսպանի պաշտոնից ազատելով` Մեդվեդեւը նրան նշանակել է որպես իր խորհրդական: Այսուհետ նա կստանձնի ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի պարտականությունները: Նշենք, որ Ուկրաինայում ՌԴ դեսպանի պաշտոնը զբաղեցնելու ամենահավանական թեկնածուն է համարվում ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը, ով պաշտոնապես զբաղվում է Ուկրաինայի հետ հարաբերությունների հարցերով: