Տեղ հասանք

06/06/2009

«Թուրքիան ցանկանում է միանալ ԵԱՀԿ Մինսկի խմբին»,- երեկ նման հայտարարություն է արել Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության պատգամավոր, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության անդամ Մեհմեթ Ջեյլանը: «Տարբեր խորհրդաժողովներում մենք խոսում ենք հակամարտության խաղաղ կարգավորման մասին: Այդ իսկ պատճառով մենք կցանկանայինք միանալ այդ խմբին: Թուրքիայի ցանկությունն է՝ ներդրում ունենալ հակամարտության կարգավորման մեջ` Մինսկի խմբի շրջանակներում, եւ դա բնական է»,- ասել է նա: