Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հաղթանակի օրվա կապակցությամբ Վրաստանի քաղաքացի՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հղած շնորհավորական ուղերձում հույս է հայտնել, որ երկու երկրների ընդհանուր պատմական ժառանգությունը կօգնի վերականգնելու վստահությունն ու փոխըմբռնումը: ՌԴ նախագահի՝ Վրաստանի քաղաքացիներին հղված ուղերձի տեքստը երեկ տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Մեր ընդհանուր պատմական ժառանգությունը, բարիդրացիության ավանդույթները ամուր հիմք են մեր ժողովուրդների վստահության եւ փոխըմբռնման վերականգնման համար, ժողովուրդներ, որոնք երբեք թշնամիներ չեն եղել»,- ասված է շնորհավորական ուղերձում: