Գնում է Թիֆլիս

31/03/2009

Ապրիլի 1-9-ը պաշտոնական այցով Վրաստան է մեկնելու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Այցի ընթացքում քննարկվելու են երկու երկրների միջեւ քաղաքական եւ տնտեսական ոլորտներում համագործակցության հեռանկարները: Ինչպես հաղորդել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի կենտրոնը, այցի շրջանակներում Մամեդյարովը հանդիպումներ կանցկացնի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի եւ արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ: