Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանում գտնվող քրեական հեղինակությունների 90 տոկոսը Վրաստանից սերվածներ են: «Ռուսաստան արտահանվող մեր գլխավոր ապրանքը ոչ թե գինին է, այլ «օրենքով» գողերը եւ քրեական մյուս տարրերը»,- ասել է Սահակաշվիլին` ելույթ ունենալով Թբիլիսիում Ներքին գործերի նախարարության նոր շենքի բացման արարողության ժամանակ: