Վրաստանի պետական պաշտոնյաներին այսուհետ արգելելու են 300 լարին գերազանցող նվերներ ստանալ, իսկ նրանց ընտանիքների անդամներին՝ 1000 լարին գերազանցող նվերներ: Անօրինական են համարվելու տարվա ընթացքում պետական պաշտոնյաների ստացած այն նվերները, որոնց ընդհանուր արժեքը կգերազանցի նրանց տարեկան եկամտի 10 տոկոսը եւ առանձին ստացած այն նվերները, որոնց արժեքը կգերազանցի եկամտի մեկ տոկոսը: Նման դրույթ նախատեսված է «Կոռուպցիայի մասին» օրենքում կատարված փոփոխությունների օրինագծում, որը նախօրեին առաջին ընթերցման համար ներկայացվել է խորհրդարանի Իրավաբանական կոմիտեին: